Երեք Խաղիկ

Ուրախ-զուարթ երեք խաղիկ… միասին երգե՞նք։

ԵՐԵՔ ԽԱՂԻԿ

Ապա, հապա, հիմա 
Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի  
Տեսնենք ո՞վ պիտի հասնի  
Այդ ստախօս Աղուէսին  
Ըսեր էր որ բոլորին,  
Պիտի երթամ մարզանքի:  
Սակայն ան սուսիկ-փուսիկ  
Կը մօտենայ հաւնոցիկ  
Քաջաբար ներս կը մտնէ  
Եւ հաւիկ մը կը բռնէ   
Աքլորը զայն կը տեսնէ.  
Կտուցի հարուածներով  
Աղուէսը գերի կ’առնէ:  
«Կուկուլիկու» կը կանչէ  
Բարկացած կը հարցնէ.  
«Ի՞նչ գործ ունիս դո՛ւն, հաւնոց»  
«Պէտք է ղրկեմ քեզ դպրոց»  
 «Շուտ կորսուէ՛, շո՛ւտ, աչքէս»  
«Երբեք հոս չտեսնեմ քեզ»:  
  
Ինի-մինի-մայնի-մուկ  
Կատուն բռնեց մի չար մուկ  
Ուրիշ մուկեր երբ տեսան  
Կատուի վրայ հասան  
Ինի-մինի-մայնի-մուկ  
Ի՛նչ աղմուկ է, ի՛նչ աղմուկ  
Ատենը չէ նստելու  
Գնա՛ կատուն փրկելու:  
  
Ապա, հապա,  հո՛փ կեցայ 
Արջ մը տեսայ, շատ վախցայ.  
Երբոր գացի ես անտառ,  
Ուրախ էի ու կայտառ:  
Շլդիկի հետ պարեցի  
Թութակի հետ երգեցի  
Բակը տաք է, շոգ ամառ  
Կու գա՞ս ինծի հետ անտառ:  
Ապա, հապա թառեցայ  
Ծիրանի ծառի վրայ: