Կուկուլիկո՜ւ

Հայկական ժողովրդական խաղիկ մը… միասին խաղա՞նք… Կուկուլիկո՜ւ…:

Կուկուլիկո՜ւ

Կուկուլիկո՜ւ… կը կանչէր.

– Ո՞ւր գնաց հաւիկը մեր:

– Գնաց աղբիւրի մօտ:

– Ի՞նչ կար կտուցը:

– Չիր ու չամիչ:

– Որո՞ւն կը տանէր:

– Հարս ու փեսային:

– Հարսնիքն ո՞ւր է:

– Ոսկէ քաղաքը:

– Ի՞նչ է եփեր:

– Հաւը ծրտոտ:

– Ո՞վ է բռներ:

– Ծուռ Յակոբը:

– Ո՞վ է օգներ:

– Մեծ մայրիկը:

– Ո՞ւր է դրեր:

– Պատուհանի մէջ:

– Ո՞վ է կերեր:

– Սեւ փիսիկը:

– Վա՜յ, սեւ փիսիկ,
Վա՜յ, սեւ փիսիկ,

Մեր հաւը կերար,
Կշտացուցի՛ր քու փորիկ:

Ժողովրդական Խաղ