Մայմուն

Մայմուն որ կ'ըսեմ կապիկ չկարծէք
Տան սեւ փիսիկին անունն է
Փիսիկ որ կ'ըսեմ աղուոր չկարծէք
Աշխարհիս ամէնէն տգեղ կատուն է
 
Սեւ է որ կ'ըսեմ սեփսեւ չկարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ'ըսեմ արեւ չկարծէք
Արեւը մէկ է – աչքերն երկու են
 
Երկու որ կ'ըսեմ զատ զատ չկարծէք
Երկուքին խորն ալ երազը մէկ է
Երազ որ կ'ըսեմ մեծ բան չկարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է